«Կոռուպցիայի դեմ «պատվերով» պայքարից պետք է անցնել ռեալ պայքարի»
Այսօր «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` իրավաբան-փորձագետ Արա Զոհրաբյանի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) և ԱՄՆ ՄԶԳ «Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացիայի» ծրագրի հետ համատեղ: Վեց ամիս տևող ծրագրի ընթացքում լրագրողները մասնակցում են կոռուպցիայի դեպքերին առնչվող դատավարություններին, լուսաբանում են դրանք (15 դատավարություն) և կազմակերպվում են քննարկումներ:
APRA-ի փոխնախագահ Արման Սաղաթելյանը քննարկման մասնակիցներին հայտնեց, որ պատրաստ են ցանցային նախագծերը` aysor.am և panorama.am կայքերում ստեղծված «Ընդդեմ կոռուպցիայի» կոչված բաժիններում, որտեղ տեղադրվում են դատական գործերի լուսաբանումները: Նա նշեց, որ մոտ ժամանակներս հեռուստատեսային գործընկերներին կներկայացվի ինտերնետային հեռուստատեսային տարբերակը մի շարք սերվերներում տեղադրված տեսանյութերով:
«Կարծում ենք` սա բավականին լավ մեխանիզմ է, որ էլ ավելի մեծ ծածկույթ, հնչեղություն ունենան այն բոլոր նյութերը, որոնք պատրաստվում են: Արդեն իսկ բավականին լավ արձագանքներ կան»,- ասաց Ա. Սաղաթելյանը:
Ա. Զոհրաբյանի խոսքերով, երբ բարձր ամբիոններից գոչում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, դրանք կազմակերպող անձինք այլ կերպ են հասկանում և հիմա փաստաբանները շատ են դժգոհում նրանից, որ դատախազը կոռուպցիայի հետ իր առնչությունը բացառելու նպատակով առավելագույն մեղադրանք է ներկայացնում, իսկ դատավորը` նույն դրդապատճառով, փորձում է առավելագույն պատիժ սահմանել այդ մեղադրյալի համար:
«Ի վերջո, այս ամենը ջարդվում է խեղճ ժողովրդի գլխին»,- նշեց Ա. Զոհրաբյանը և հավեեց, որ պետք է նպաստել կոռուպցիայի դեմ «պատվերով» պայքարից ռեալ պայքարի անցնելուն:
Մեջբերելով երթևեկության կանոնների պահպանության օրինակը, երբ տույժի սահմանումից հետո քաղաքացիները սկսեցին անցումներով անցնել, Ա. Զոհրաբյանը նշեց. «Մեր ժողովուրդը շատ լավ օրինապահ է, եթե աշխատում է մտրակը»:
11.02.2010, 16:21
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր