16/02/2010 16:00
Թուրքիայում հեղեղվել է Էդիրնե քաղաքը
Առատ տեղումների պատճառով հեղեղվել է Թուրքիայի էդիրնե քաղաքը: Ինչպես հայտնում է Ռոսբալտը, հղում անելով TRT-ին, Մերիչ և Տունջա գետերի ջրի մակարդակը հասել է կրիտիկական մակարդակի:
Հեղեղվել են գետերի ափին գտնվող բնակելի շենքերն ու օֆիսները: Մերիչ գետի վրա շուռ է եկել մի նավակ, որը 15 մարդ էր տեղափոխում Հունաստան: Ըստ տեղեկությունների, 7 հոգի անհայտ կորել է, 8-ը` փրկվել:
Հեղեղվել են նաև Էդիրնեի հարակից գյուղերը:
Կարաագաչ շրջանի և Էդիրնե քաղաքի միջև տրանսպորտային կապը ապահովվում է զինվորական ստորաբաժանումների կողմից:
Մերիչ և Տունջա գետերի ջրի մակարդակի բարձրացումը Թուրքիայում կապում են Բուլղարիայում ամբարտակների շլյուզների բացման հետ: