ARM   RUS   ENG


Ա. Զոհրաբյան. «Պետք է վերացնել կոռուպցիայի պատճառները»

Ցանկացած սոցիալական վարքագիծ փոփոխելու համար առաջնահերթ պետք է փոփոխել մեր գիտակցությունը. գիտակցության փոփոխության պահին կհետեւի սոցիալական վարքագծի փոփոխություն, որն այնուհետ կդառնա նորմ եւ կամրագրվի` որպես կարգ: Այսօր «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» կլոր սեղան-քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցացիա»-ի փոխնախագահ Արման Սաղաթելյանը:

Ըստ փորձագետ, փաստաբան Արա Զոհրաբյանի` ամենակարեւոր նախապայմաններից մեկը անձի սոցիալ-տնտեսական վիճակն է: «Օրինակ դատավորին ցածր աշխատավարձ տալով մենք նրան արդեն դնում ենք ռիսկային գոտում, եւ նա էլ սկսում է զարտուղի ճանապարհներով գումար վաստակել»,- ասաց Արա Զոհրաբյանը` ավելացնելով, որ եթե մենք կոռուպցիայի պատճառները չվերացնենք, հետեւանքների դեմ պայքարելով ոչնչի չենք հասնի: Բանախոսի խոսքով` պետք է լինեն գրագետ կադրեր` յուրաքանչյուրը պետք է անի իր գործը եւ պետք է լինեն նորմալ սոցիալական պայմաններ:

«Պետավտոտեսուչները պետք է լինեն ժողովրդի ծառաները եւ ոչ թե չինովնիկներ, ովքեր ուղղակի ձեռնաշղթաներ ունեն, իսկ մենք վախենում եւ չենք վստահում նրանց»,- ասաց Արա Զոհրաբյանը: Նրա խոսքով` բոլոր փոփոխությունները պետք է սկսենք մեզանից եւ հենց այսօրվանից:

Արուսիկ Զախարյան
Armenpress, 11 փետրվարի, 2010

17.02.2010, 13:56

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |