
Կոռուպցիայի դեմ՝ առանց «կոբրայի էֆեկտ»-ի
«Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում կայացած կլոր սեղանին փորձագետ, փաստաբան Արա Զոհրաբյանը կոչ արեց բոլորին կոռուպցիայի դեմ ռեալ պայքարել:
Ի՞նչ է դա ըստ նրա նշանակում: Ինչպես փորձագետը պարզաբանեց` կա անգլիական ծագում ունեցող տնտեսագիտական մի տերմին` «կոբրայի էֆեկտ», որը նշանակում է հակառակ էֆեկտ: «Կոռուպցիայի դեմ պայքարում մեզ անհրաժեշտ է չեզոքացնել կոռուպցիա ծնող գործիքները, որպեսզի չստացվի այնպես, որ լինեն ցուցադրական չափանիշներ, մինչդեռ իրականում՝ բովանդակային բացասական հետեւանքներով»,- ընդգծեց նա:
Փոքրիկ հարցախույզ անցկացնելով մայրաքաղաքի փողոցներում` պարզեցինք, որ ճիշտ է, մեր համաքաղաքացիները տեղյակ չեն այս էֆեկտի մասին, սակայն այն, որ կոռուպցիան յուրաքանչյուրին էլ խեղդում է, դա ակնհայտ է: Իբրեւ կոռուպցիա` մեր համաքաղաքացիների մեծ մասն ընկալում է միայն աշխատանքի ընդունման ժամանակ արված «մաղարիչը» կամ էլ կլորիկ կաշառքը:
Կլոր սեղանին մասնակից մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ մտահոգություն հայտնեցին, որ կոռուպցիոն հիմքերը չեզոքացնելու համար, բացի օրենսդրական փոփոխություններից, անհրաժեշտ է, որ բարձրանա նաեւ հասարակության իրավագիտակցությունը: Մասնակիցներից մեկը պատկերավոր նշեց. «Չլինի այնպես, որ անհատական ծառերի վրա կենտրոնանալով` անտեսենք ետեւում մնացած անտառը»:
Իբրեւ կոռուպցիա ծնող պատճառներ` APRA-ի փոխնախագահ Արման Սաղաթելյանը նշեց սոցիալ-տնտեսական մի շարք բնագավառներ, որտեղ ակնհայտ են այն ռիսկերը, որոնք ծնում են կոռուպցիա: Օրինակ` հարկային-մաքսային ծառայությունները, դատարանները, ճանապարհային ոստիկանությունը: Ի դեպ, փորձագետ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով վերոնշյալին, հումորով ավելացրեց, որ նրանք գրեթե չեն տարբերվում միմյանցից, թեեւ. «Կա այսպիսի մի խոսք` որքան շփվում եմ մաքսային աշխատողի հետ, այնքան զգում եմ, թե որքան շատ եմ սիրում ճանապարահային ոստիկանությանը»:
Կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների մեջ Արման Սաղաթելյանն առանձնացրեց այն, որ մեծամասշտաբ փոփոխությունների համար, որոնք կբերեն նաեւ սոցիալական վարքագծի փոփոխության, անհրաժեշտ է, որ մարդկանց գաղափարը փոխվի, նրանք այլ կերպ դատեն: Բացի այդ` կոռուպցիան նվազեցնելու համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ բնագավառում լինեն կոմպետենտ կադրեր, ինչպես նաեւ` լինի բարձր աշխատավարձ, որի պակասն էլ շատ հաճախ ծնում է կոռուպցիա: Իբրեւ դրա վառ օրինակ` մատնացույց արվեց դատաիրավական համակարգի աշխատակիցների, մասնավորապես` դատավորների պահվածքը, որոնց վճիռները շատ հաճախ բխում են ոչ այնքան արդարադատությունից, որքան կաշառքի ծավալից:
Ըստ փորձագետ Արա Զահրաբյանի` դատավորներին միգուցե «փրկի» եւ ազատականացնի այն հանգամանքը, երբ իր կայացրած անարդար վճիռների համար, որոնք, ասենք, կբողոքարկվեն Եվրադատարանում եւ ֆինանսական վնաս կհասցնեն ՀՀ պետբյուջեին, ՀՀ Ֆինանսների նախարարությունից դրա համար նրան տուգանեին: Այս դեպքում, ըստ նրա` դատավորները ռեալ կհասկանային, որ կոռուպցիայի համար պատժվելու են: Արա Զոհրաբյանն այստեղ պատմությունից մի դրվագ նշեց, երբ միջնադարում դատավորները ձգտում էին արդար վճիռներ կայացնել, քանի որ վախենում էին զրկվել իրենց աթոռից եւ պատժվել: Իսկ պատիժն այն էր, որ դատավորի աթոռն այդ ժամանակներում պատրաստվում էր նախորդ, «անարդար» դատավորի կաշվից:
ՀՀ դատական ատյանների առումով, ըստ Արա Զոհրաբյանի` ամենից մեծ ռիսկայնությունն իր մեջ պարունակում է Վճռաբեկ դատարանը: Բանն այն է, որ այս դատարանն ամենից հաճախ է առանց քննելու, ետ վերադարձնում ներկայացված բողոքները ու երբեմն էլ՝ առանց պատճառաբանելու: Իսկ ընդհանրապես, ՀՀ դատական մարմինները, գործը քննելիս, առաջնորդվում են հիմնականում մեղավորության սկզբունքով, այսինքն` նույնիսկ անբավարար ապացույցների պարագայում նրանք կարող են անձին դատապարտել: Եթե գործնականում դատարանները շատ հաճախ ոտնահարում են մարդու իրավունքները, ապա ինչ վերաբերում է մեր օրենսդրությանը, այն, ըստ Արա Զոհրաբյանի` բավականին լավն է, թեեւ, ափսոս, այն շատ հաճախակի չի կիրառվում:
www.taregir.am, 13 փետրվարի 2010
17.02.2010, 18:05
Aysor.am
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
11:22 • 11/02, Այսօր լրացավ Մուբարաքի պաշտոնականկության 1 տարին
11:09 • 11/02, Կարմիր գինու օգտակարության մասին
11:06 • 11/02, Սաուդյան Արաբիայի թագավորը քննադատել է Մոսկվային և Պեկինին
11:05 • 11/02, Փակ են Սելիմի լեռնանցքը, Աղվերան-Չարենցավան և այլ ճանապարհներ
Գլխավոր