
Կաշառակերության դեմ պայքարը Հայաստանում ունի մի մեծ խոչընդոտ
«Կաշառակերության դեմ հնարավոր է պայքարել: Չնայած կան մարդիկ, ովքեր կարծում են, որ հնարավոր չէ` մտածելով, որ այն միշտ եղել է ու կլինի, սակայն կաշառակերության դեմ էֆեկտիվ պայքարը կտա արդյունքներ»,-«Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում այսօր տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց փաստաբան Հայկ Հարությունյանը:
Նա նախ և առաջ նշեց, որ մարդ պետք է հավատ ունենա, որ հնարավոր է պայքարել ու վերացնել կառուպցիան:
«Կաշառակերության դեմ պայքարը Հայաստանում ունի մի մեծ խոչընդոտ. կաշառակերությունն այս կամ այն իրավիճակում ձեռնտու է բոլորին էլ: Օրինակ, վարորդը խախտել է ճանապարհի երթևեկության կանոնը, երբ ոստիկանը կանգնեցնում է նրան, նա գերադասում է այդ պահին տալ կաշառք ու ազատվել ավելորդ գլխացավանքից»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանում ինչքան էլ անթերի լինեն օրենքները, կանոնները, արդյունքի հասնելու համար պետք է փոխվի հայ մարդու մենթալիտետը, մտածելակերպը, պետք է տեղի ունենա հանրային մոբիլիզացիա, որպեսզի կաշառակերության դեմ պայքարը լինի արդյունավետ:
Հ. Հարությունյանը նշեց, որ կոռուպցիան պաշտոնական դիրքի օգտագործումն է մասնավոր շահից ելնելով: Միաժամանակ նկատեց, որ եթե պետությունն իրոք գիտակցում է, որ պետք է պայքարի կաշառակերպության դեմ, որը դարձել է բացասական տարածված երևույթ, որը խանգարում է իր պետության առաջընթացին, պետությունը պետք է սկսի նրանից, որ պետական պաշտոնյաները հետևեն ու կատարեն անհրաժեշտ կանոնները:
«Նախ և առաջ հենց ճանապարհային երթևեկությանը դա պետք է վերաբերի: Որևէ մի ճանապարհային ոստիկան չի ամրացնում ամրագոտին, անցնում է կարմիր լույսի տակով ու անթույլատրելի տեղերով»,- ասաց փաստաբանը:
Ըստ նրա, կաշառակերպության պատճառներից մեկն էլ մարդկանց գիտակ չլինելն է իրենց իրավունքների հարցում:
Հիշեցնենք, որ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA) ԱՄՆ ՄԶԳ «Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացիայի» ծրագրի հետ համատեղ իրականացնում է «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրը: Վեց ամիս տևող ծրագրի ընթացքում կազմակերպվելու են ՓՄՁ-մեդիա կլոր սեղան-քննարկումներ, լրագրողները մասնակցելու են կոռուպցիայի դեպքերին առնչվող դատավարություններին ու լուսաբանելու են դրանք:
Տաթևիկ Մանուկյան
www.panorama.am, 18 Փետրվար, 2010
03.03.2010, 19:10
Aysor.am
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր