
Կաշառքը կաշառքով վերացնելը կոռուպցիայի դասական դրսևորումներից է
«Որևէ ճանապարհային ոստիկան չի ամրացնում ամրագոտին, անցնում է կարմիր լույսի տակով ու անթույլատրելի տեղերով։ Այսինքն՝ այն օրինակը, որն ուղարկվում է հասարակական գիտակցությանը, թույլ չի տալիս արմատախիլ անել կոռուպցիան»,- երեկ «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Հայկ Հարությունյանը։
Նա համոզված է, որ հասարակության գիտակցության կոռումպացվածության լավագույն դրսևորումը երթևեկությունն է և ճանապարհատրանսպորտային կանոնների համատարած խախտումը։
«Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ունի մի մեծ խոչընդոտ. կոռուպցիան ձեռնտու է գրեթե բոլորին։ Օրինակ՝ խախտում կատարած վարորդը չի խորշում կաշառքից, այլ տալիս է և ազատվում գլխացավանքից»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, սակայն, որ կաշառակերությունն անխուսափելի չարիք չէ, և այն կարելի է հաղթահարել։
Ըստ Հարությունյանի՝ կաշառակերության դեմ ամենաարդյունավետ պայքարի ձևերից մեկը պայքարն է կոռուպցիայի պատճառների դեմ. «Հաճախ կոռուպցիան հասկանում են նեղ եղանակով՝ կաշառք տալու և վերցնելու, սակայն կոռուպցիան ավելի լայն երևույթ է։ Այն պաշտոնական դիրքի օգտագործումն է պաշտոնին հակառակ՝ ելնելով սեփական կամ այլ անձի շահերից»։
Հարությունյանի կարծիքով՝ Հայաստանում կոռուպցիայի տարածվածության աննախադեպ չափը պայմանավորված է հոգեբանական մի շարք հատկանիշներով. ազգային հոգեկերտվածքով, հասարակության իրավագիտակցության ցածր մակարդակով։ Հարությունյանը կարծում է, որ նման պայմաններում նույնիսկ ամենակատարյալ օրենքներն ի զորու չեն պայքարել կոռուպցիայի դեմ։
«Կոռուպցիայի դեմ պայքարում պետք է տեղի ունենա հանրային գիտակցության մոբիլիզացիա։ Առանց բարձր իրավագիտակցության՝ հնարավոր չէ իրավական պետություն կառուցել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Հայաստանում կոռուպցիայի դասական դրսևորումներից է կաշառքը կաշառքով սրբելը, կաշառքը կաշառքով վերացնելը։
Հարությունյանը համոզված է, որ կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցը քաղաքացու ձգտումն է սեփական անձից արմատախիլ անել կոռումպացվածության ծիլերը. «Շատ մարդիկ, ովքեր դժգոհում են կաշառակերությունից, համոզված եղեք, որ հնարավորության դեպքում կաշառք կվերցնեն։ Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է պայքարենք մենք մեզ հետ մեր մեջ»։
Կոռուպցիայի դեմ պայքարի երկրորդ կարևոր փուլը, ըստ Հարությունյանի, պետական ապարատի ներքին վերահսկողությունն է պետական պաշտոնյաների նկատմամբ։ «Եթե պետությունը գիտակցում է, որ կոռուպցիան պետության զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրներից է, և իսկապես ցանկանում է պայքարել դրա դեմ, պետք է սկսի նրանից, որ հարկադրի պետական պաշտոնյաներին ենթարկվել օրենքներին և չչարաշահել սեփական դիրքը»,- եզրափակեց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագիրն իրականացնում են հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան և ԱՄՆ ՄԶԳ «Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացիայի» ծրագիրը։
Արփի Մախսուդյան
«Կապիտալ» օրաթերթ, 19 փետրվարի, 2010
03.03.2010, 18:23
Aysor.am
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
11:22 • 11/02, Այսօր լրացավ Մուբարաքի պաշտոնականկության 1 տարին
11:09 • 11/02, Կարմիր գինու օգտակարության մասին
11:06 • 11/02, Սաուդյան Արաբիայի թագավորը քննադատել է Մոսկվային և Պեկինին
11:05 • 11/02, Փակ են Սելիմի լեռնանցքը, Աղվերան-Չարենցավան և այլ ճանապարհներ
Գլխավոր