
Պաշտոն+տնտեսական գործունեություն=կոռուպցիոն ռիսկ
«Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին է դիմել Սարյանների ընտանիքը` հեղինակային իրավունքների պաշտպանության խնդրանքով:
Ինչպես այսօր «Դուրս մղենք կոռուպցիան մեր կյանքից» ծրագրի շրջանակներում կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ լրագրողներին տեղեկացրեց իրավաբան-փորձագետ Հայկ Հարությունյանը, «ՄԱՊ» ընկեության կողմից թույլ է տրվել հեղինակային իրավունքների խախտում` հայցվորների կարծիքով, արտադրանքի երեք պիտակների համար առանց թույլտվության օգտագործվել են Սարյանի «Աշնանային մառախլապատ օր», «Երեկո: Արարատ» և «Հայաստան» նկարները: Հայց է ներկայացվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` հեղինակային իրավունքի խախտումը վերացնելու պահանջով, որը դատարանը մերժել է:
Հարկ է նշել, որ գործընթացը սկսվել է 3 տարի առաջ: Տեղի է ունեցել 2 փորձաքննություն` Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի և Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից: ՀՀ մշակույթի նախարարությունը և Գիտությունների ազգային ակադեմիան ներկայացնող փորձագետները գտել են, որ Սարյանի ստեղծագործություններն, ընդամենը, աննշան են օգտագործվել պիտակները նկարելիս կամ առհասարակ չեն օգտագործվել:
Հայցվոր կողմը դիմել է Վերաքննիչ դատարան, որը բեկանել է ստորին ատյանի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
«Հույս էր առաջացել, որ պետք է քննվի և դրական լուծում տրվի: Սակայն վերջերս Էջմիածնում ընդհանուր իրավասության դատարանը կրկին հայցը մերժել է, և հիմա գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում»,- հայտնեց Հ. Հարությունյանը:
Նա նշեց, որ դատարանում վերջին նիստի ժամանակ ներկա գտնվող փորձագետն ընդունել է, որ եթե չլիներ Սարյանի նկարը` «ՄԱՊ»-ի պիտակն այդ տեսքն ունենալ չէր կարող. «Նշանակում է, որ Սարյանի նկարն օգտագործվել է էական չափով»: Մինչդեռ, դատարանը մեկ նախադասություն է արտագրել փորձագիտական եզրակացությունից. «Սարյանի նկարներն օգտագործվել են աննշան չափով, առանձին էլեմենտների հեռավոր նմանությունով և թեմայի ընտրության հարցում» և հայցը մերժել է: Հ. Հարությունյանի խոսքով, դատարանը գնահատական չի տվել փորձագետի եզրակացությանը, մինչդեռ այն վերջնական ապացույց չէ: Ընդ որում, անկախ նկարիչներից մեկը հաստատել է, որ պիտակները Սարյանից «թխված» են:
«Հիմա, որպես փաստաբան, ես այստեղ կոռուպցիոն ռիսկ պե՞տք է տեսնեմ, թե՞ ոչ»,- հարցադրում արեց փորձագետը:
Միաժամանակ, Հ. Հարությունյանի համաձայն, կոռուպցիան, ակնհայտ անարդար վճիռ կայացնելը հանցագործություն են և նման դիմումներով իրավապահ մարմիններին դիմելիս նույնպես պետք է շրջահայաց լինել, որվհետև կարող են հարվածել դիմողին և վնաս պատճառել. «Իրավապահ մարմիններին պաշտպանության համար դիմելը վտանգավոր է դիմողի համար»: Իսկ կոռուպցիոն ռիսկ տեսնելը դա ոչինչ է, եթե չկա ապացույց:
Իրավաբանը գտնում է, որ կոռուպցիան այստեղ գումարային տեսքով չի արտահայտվել, այլ` «այլ ազդեցություններով» է կատարվել:
«Դրա համար գոյություն ունի պայքարի թափանցիկության սկզբունքը, որի կարևոր գործոններից մեկը ԶԼՄ-ներն են»,- ասաց Հ. Հարությունյանը և հավելեց,- «Սարյանը մեր հեգևոր ժառանգությունն է: Եթե մենք` հայերս, այսպես ենք վերաբերվում Սարյանի ժառանգության պահպանությանը ՀՀ-ում, ուրիշ ի՞նչ մենք կարող ենք ակնկալել»:
Ընդգծենք, որ այս գործում մի շատ կարևոր հանգամանք կա, որին անդրադարձավ նաև Հ. Հարությունյանը. «ՄԱՊ»-ի փաստաբանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը հանդիսանում է «ՄԱՊ»-ի խորհրդի նախագահ: ՀՀ Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգով բացառվում է նման համադրությունը և դրա հետևանքները բազմիցս հայտարարվել են:
«Սա հակակոռուպցիոն միջոցառում է, որ նախատեսված է Սահմանադրությամբ. ոչ մի բարձրաստիճան պաշտոնատար անձ, քաղաքականությամբ զբաղվող, իրավունք չունի զբաղվել տնտեսական գործունեությամբ, այդ թվում նաև որևէ պաշտոն զբաղեցնել որևէ առևտրային ընկերությունում: Ու՞մ է դա հետաքրքրում...»,- փաստեց Հ. Հարությունյանը:
Գայանե Խաչատրյան
Aysor.am. 18 Փետրվար, 2010
03.03.2010, 19:33
Aysor.am
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
Գլխավոր