ՀՀ Փաստաբանների պալատը` Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի մասին
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդն այսօր հանդես է եկել հայտարարությամբ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի` 2009թ. ապրիլի 24-ին կայացած զեկույցի և ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի առաջիկա քվեարկության կապակցությամբ:
«Իր զեկույցի եզրափակիչ մասում` «Մեծ եղեռն» եզրը երկրորդ անգամ օգտագործելուց անմիջապես հետո, Նախագահ Օբաման հստակորեն պնդել է, որ կատարված է եղել հայ ժողովրդին բնաջնջելու փորձ.
«Ոչինչ չի կարող հետ բերել նրանց, ովքեր նահատակվեցին Մեծ եղեռնի ժամանակ: Սակայն վերջին իննսունչորս տարիների ընթացքում հայերի ներմուծած ավանդը խոյանում է որպես հայ ժողովրդի տաղանդի, դինամիզմի և տոկունության վկայություն և գերագույն պարսավանք նրանց, ովքեր փորձեցին բնաջնջել նրան»:
Անհրաժեշտ է իսպառ վերացնել միջազգային հանրությունում պարբերաբար շրջանառվող այն թյուր ըմբռնումը, թե Նախագահ Օբաման չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի դեռ չի օգտագործել «ցեղասպանություն» բառը: ՀՀ փաստաբանների պալատը սույնով իր իրավական գնահատականն է տալիս Նախագահ Օբամայի զեկույցին:
1. «Ցեղասպանություն» եզրույթը համեմատաբար նոր է: Այն սահմանվել է 1944թ.-ին լեհ-հրեա իրավագետ Ռաֆայել Լեմկինի կողմից: Մինչ այդ ցեղասպանությանը զոհ դարձած յուրաքանչյուր ժողովուրդ յուրովի էր անվանում այն: Հրեա ժողովուրդը այն անվանել է «Հոլոքոստ», իսկ մենք` հայերս, անվանել ենք այն «Մեծ եղեռն»:
2. Միավորված Ազգերի Կազմակերպության «Ցեղասպանության ոճրագործության կանխման և դրա համար պատժի մասին» Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որն ընդունվել է 1948թ.-ին և ուժի մեջ է մտել 1951թ.-ին, սահմանում է ցեղասպանությունը որպես «ցանկացած գործողություն` կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ»:
Նախագահ Օբաման օգտագործել է հայկական պատմական եզրույթը, որը հոմանիշ է ավելի ժամանակակից եզրույթին` «ցեղասպանությանը»: «Մեծ եղեռն» եզրն օգտագործվել է երկու անգամ և բնորոշվել է որպես հայ ժողովրդին ոչնչացնելու փորձ: Ակնհայտ է, որ «Մեծ եղեռն» հայկական եզրն Նախագահ Օբամայի կողմից օգտագործվել է ճիշտ այնպես, ինչպես մենք` հայերս ենք օգտագործում այն: «Մեծ եղեռն», «Հայոց ցեղասպանություն» և «Armenian Genocide» եզրույթները մշտապես եղել են բացարձակ նույնական: Իրավական տեսանկյունից Նախագահ Օբաման նկարագրել է ցեղասպանությունը, քանի որ ըստ սահմանման` ժողովրդին ոչնչացնելու փորձը ցեղասպանություն է:
Թեև քաղաքական գործիչ Օբաման չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, սակայն Կոլումբիայի համալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ Օբամա իրավաբանը հստակ ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի Հանրապետության փաստաբանների անունից ցանկանում ենք հայտնել մեր երախտագիտությունը Նախագահ Օբամային իր պատմական զեկույցի համար:
Հաշվի առնելով ցեղասպանության միջազգային ճանաչման նշանակությունը ցեղասպանության ոճրագործությունների կանխարգելման համար` գտնում ենք, որ Ժամանակն է առավել հստակ անվանել իրերն իրենց անուններով և դատապարտել Մեծ եղեռնը` հստակորեն բնորոշելով այն որպես ցեղասպանություն: Այդ կապակցությամբ բարձր ենք գնահատում ԱՄՆ Կոնգրեսի նախաձեռնությունը և կոչ ենք անում հաստատել բանաձևը»,-ասված է հայտարարության մեջ:
03.03.2010, 19:55
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր