ARM   RUS   ENG

Կասեցվել է թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման ևս մեկ փորձ

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Թեհրան-Երևան–Մոսկվա–Բանգկոկ տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման ևս մեկ փորձ:

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորի անձնական զննության ընթացքում հայտնաբերվել է 1 կգ 610 գրամ քաշով «մետամֆետամին» ծանր տեսակի թմրանյութ, որն առանձին փաթեթների տեսքով թաքցված էր նրա հագին եղած սպորտային համազգեստի աստառում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:
 

04.03.2010, 11:24

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |