Ձերբակալվել են շուրջ 13 մլն համակարգիչներ կոտրած հակերները
Իսպանական ոստիկանությունը` ԱՄՆ Հետախուզությունների դաշնային գրասենյակի հետ համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել և ձերբակալել է աշխարհի 190 երկրների շուրջ 13 մլն համակարգիչներ վիրուսներով վարակած հանցախմբի անդամներին: Այս մասին, համաձայն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, այսօր հայտնել է բրիտանական ԲիԲիՍի ռադիոկայանը` հղում անելով Իսպանիայի իրավապահ մարմիններին:
Աղբյուրի հաղորդմամբ, առայժմ ձերբակալված է 3 մարդ. բոլորը Իսպանիայի քաղաքացիներ են: Փնտրվում են համակարգչային աշխարհում «Մարիպոսա» անվանումն ստացած հանցավոր ցանցի մյուս անդամները:
Նշվում է, որ հակերները կիրառել են botnet կոչվող տեխնոլոգիան, որն իրենից ներկայացնում է վարակված համակարգիչների ցանցերի վերահսկողություն` հատուկ վիրուսների միջոցով: Ընդ որում, կոտրված համակարգիչների տերերը չեն էլ կասկածում, որ իրենց տեխնիկան կառավարվում է երրորդ կողմից:
04.03.2010, 10:57
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր