Արտակ Շաքարյան. «Հրճվանքի որևէ հատուկ կարիք չկա»
Այսօր թուրքագետ Արտակ Շաքարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման փաստին, և նշեց, որ 2007 թ.-ին նույնը կատարվեց նաև այն ժամանակ` 21 դեմ և 27 կողմ ձայների համամասանությամբ անցավ բանաձևը:
«Ընդհանուր առմամբ` սպասվում էր, որ Օբամայի վարչակարգը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա: Որովհետև սա ոչ պարտավորեցնող որոշում է. պարզապես որոշում է, որ հարցը տարվի Կոնգրեսի քննարկման»,- նշեց թուրքագետը:
Ըստ բանախոսի, Հայաստանը կարող է «ցնծության նոտաներ ունենալ», երբ Նենսի Փելոսին բանաձը մտցնի ԱՄՆ Կոնգրես քննարկման և Կոնգրեսը հավանության արժանացնի այն:
«Մենք 5 փուլանոց ռազմավարությանը ընդամենը առաջին և համեմատաբար ամենահեշտ փուլն ենք հաղթահարել և դեռ երկար ճանապարհ ունենք դեպի առաջ»,- ընդգծեց Արտակ Շաքարյանը և հավելեց, որ եթե Կոնգրեսը հավանության արժանացնի բանաձևը, հետո այն պետք է ուղարկվի Սենատ, Սենատում Արտաքին հանձնաժողովում քննարկում պետք է տեղի ունենա, որտեղ կքննարկվի, թե արդյոք արժի՞ հարցը մտցնել Սենատի ընդլայնված քննակման: Այնուհետև Սենատը պետք է քննարկի բանաձևը, որից հետո պետք է ստորագրելու համար Բարաք Օբամային ներկայացվի:
05.03.2010, 18:38
Aysor.am
17:04 • 04/02, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Սուրբ Սարգսի տոնախմբությանը
16:37 • 04/02, Խզմալյան. Մենք զգացինք, որ մեզ փորձում են արմատախիլ անել
16:02 • 04/02, Բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ
15:36 • 04/02, Չջեռուցվող դպրոցներում տաք չի, բայց... բողոքներ չկան
15:14 • 04/02, ԱՄՆ-ը շահագործումից կհանի 286 ինքնաթիռ
15:05 • 04/02, Քաղաքապետարանը վարդեր է նվիրում
14:43 • 04/02, Գերմանիայոմ կբոյկոտեն Պոլսի զավթման մասին թուրքական ֆիլմը
14:33 • 04/02, Թուրքիայի վարչապետը կայցելի Բաքու
14:18 • 04/02, Բեռլուսկոնին չի ցանկանում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Գլխավոր