Կատարվում է դիմորդների անձնական գործերի ընդունելություն
ՀՀ կառավարության 2002 թ. մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» թիվ 193-Ն որոշման համաձայն, 2010 թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ, ժամը 11.00-17.00 /ընդմիջում 13.00-14.00/ կատարվում է դիմորդների անձնական գործերի ընդունելություն:
Անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության նոտարիատի բաժին /ք. Երևան, Հալաբյան 41 ա, 9-րդ հարկ/ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`անձնագրի պատճեն, բարձրագույն կրթության և համապատասխան լեզվին տիրապետելու մասին վկայականի /դիպլոմի/ պատճեն, 4/6 չափսի 2 գունավոր լուսանկար, պետական տուրքի վճարման անդորրագիրը /900005163630 հ/հ կվճարի 20.000 դրամ պետական տուրք` անձնական գործերը ստուգելուց և ընդունելուց հետո միայն/:
Քննությունները կանցկացվեն մայիս-հունիս ամիսներին: Դիմումը կլրացվի տեղում:
Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը:
05.03.2010, 12:56
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր