Փաստաբանը չի ներկայացնում տեսագրառումները
Լրատվության միջոցների հրապարակումների համաձայն` ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի հայտարարության` «Սիլ կոնցեռն» ՓԲԸ-ի գրասենյակի տեսախցիկների տեսագրառումների կրիչը գտնվում է իր մոտ, սակայն քրեական վարույթն իրականացնող մարմնին այն չի տրամադրում, քանի որ արդարացնող ապացույց է, և ինքը չի վստահում նախաքննության մարմնին:
ՀՀ քր. դատ. օր. 104 հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Քննիչի կողմից 2010 թ. մարտի 4-ին գրություն է ուղարկվել Լ. Սահակյանին` առաջարկելով կամովին նախաքննությանը ներկայացնել «Սիլ կոնցեռն» ՓԲ ընկերության գրասենյակի տեսախցիկների 2010 թ. փետրվարի 12-ի ժամը 13.00-ից մինչև 18.00-ն ընկած ժամանակահատվածի տեսագրառումների կրիչը:
Կարծում ենք` հենց փաստաբանի պաշտպանյալների շահերից է բխում քննության ներկա փուլում վարույթն իրականացնող մարմնին արդարացնող ապացույցներ ներկայացնելը:
Ակնկալում ենք, որ քննությանը կտրամադրվի տեսագրառումների կրիչը կամ դրա կրկնօրինակը` առանց մոնտաժի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
05.03.2010, 20:22
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր