ԱՀԿ. Հովանավորչությունն աշխարհում նահանջում է
Հովանավորչությունն աշխարհում նահանջում է: Նման կարծիք են հայտնել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները: Նրանց դիտարկումներով, 2009 թ-ի սեպտեմբերից չի արձանագրվել առևտրային ծառայությունների որևէ ուղղակի սահմանափակում:
«Միջազգային առևտրում վերջին ամիսներին հովանավորչության դեպքերը անկում են ապրում, բայց, այդուհանդերձ, այն շարունակում է համաշխարհային տնտեսության համար սպառնալիք հանդիսանալ»,- այս մասին ասված է ԱՀԿ զեկույցի մեջ:
Համաշխարհային ներկրման ծավալները, որոնք ենթարկվել են համաշխարհային սակագների թանկացմանը և այլ հովանավորչական ազդեցություններին, 2009 թ-ի սեպտեբերից հետո կազմել է ընդամենը 0,4 %: Նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանում նշված ցուցանիշը կազմել էր 0,8 %:
Զեկույցի հեղինակները նշում են, որ 2009 թ-ին 29 մլն մարդ ողջ աշխարհում կորցրել են իրենց աշխատատեղերը, ինչի արդյունքում աշխարհում գործազուրկների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի` 200 մլն մարդու: Եվս մեկ հակառեկորդ է սահմանել համաշխարհային առևտուրը, որտեղ անկումը կազմել է 12 %: Դա ամենամեծ անկումն է երկրորդ աշխարհամարտից հետո:
09.03.2010, 17:36
Aysor.am
17:07 • 10/02, Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին
16:56 • 10/02, Ձյան պատճառով արձակուրդ չի լինի
16:47 • 10/02, Կառավարական զորքերը սկսել են Հոմսի գրոհը
16:35 • 10/02, Մինասյանն օրինագծի մասին. Որովհետև մինչև հիմա չէր արվել
16:24 • 10/02, Կառավարությունը սիրուն աչքերի համար ընտրել է «Ֆլեշին»
16:12 • 10/02, ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել սիրիական ճգնաժամին
16:07 • 10/02, Զբոսաշրջություն. ձեռքբերումներն ու խնդիրները
15:56 • 10/02, Չինաստանում այլախոհը ձերբակալվել է բանաստեղծության համար
15:50 • 10/02, Ասադի ընտանիքը հեռացել է Սիրիայից
15:43 • 10/02, 10 մարդու փոխարեն կոճակ սեղմելն՝ ըստ Վահան Հովհաննիսյանի
Գլխավոր