Պաշտոնեական լիազորությունների չարաշահում. հարուցվել է քր. գործ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության պետի և այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
Մասնավորապես՝ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008 թվականին Հայաստան է ներմուծվել և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությանն է հանձնվել որոշակի քանակությամբ ալյուր, որի մնացորդի վերանգահատումն իրականացրել է «Տիգրիս» ՍՊԸ-ն:
Նախապատրաստված նյութերի համաձայն՝ գործակալության պետն ու այլ պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, պատշաճ հսկողություն չեն իրականացրել «Տիգրիս» ՍՊԸ-ի տնօրենի գործողությունների նկատմամբ, վերագնահատման եզրակացությունը հիմք են ընդունել առանց պատշաճ վերլուծության, իսկ վերջինս էլ առանց ալյուրի որակական ցուցանիշների մասնագիտական հետազոտության 2009 թվականի հունիսի 15-ին ամբողջ ալյուրը գնահատել է նախկինում իր որոշած շուկայական գնից զգալիորեն ցածր՝ 1 կգ-ը 80 դրամ՝ նախկին 170 դրամի փոխարեն: Արդյունքում՝ «Մանչո Գրուպ» ՍՊ ընկերությանը վաճառված ալյուրի գնի տարբերության չափով պետությանը պատճառվել է էական վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 214-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
09.03.2010, 19:15
Aysor.am
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
11:22 • 11/02, Այսօր լրացավ Մուբարաքի պաշտոնականկության 1 տարին
Գլխավոր