ARM   RUS   ENG

«Սբերբանկը» կպայքարի թուրքական բանկի բաժնեմասի համար

Ռուսական «Սբերբանկը» մտադիր է մասնակցել թուրքական «Garanti Bank»-ի 20,85 %-ի բաժնեմասի վաճառքի մրցույթին:

«Սբերբանկը» պաշտոնական որևէ հայտարարություն դեռևս չի արել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Ամերիկյան «General Electric» ընկերությունը վաճառում է իր մասնաբաժինը` ֆինանսական մասնաճյուղերի կրճատման ծրագրի շրջանակներում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 12-ն է: Ներկայում «Garanti Bank»-ի 20,85 % բաժնեմասը բորսայում գնահատվում է 3,7 մլրդ դոլար:

Թուրքական բանկը «Dogus Group»-ի խմբի անդամ է, որին պատկանում է ֆինանսական կազմակերպության 30,5 %-ից ավելին: Վաճառվող բաժնեմասի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև իսպանական «Banco Santander»-ը, իտալական «Intesa Sanpaolo»-ն և Պարսից Ծոցից ներդրումային մի հիմնադրամ, որի անվանումը չի հրապարակվում:
 

09.03.2010, 18:56

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |