Տոնական անակնկալ ՎիվաՍել-ՄՏՍ-ից
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել կանխավճարային բաժանորդների համար իրականացվող տոնական նոր ակցիայի մասին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները (բացառությամբ «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդների) ուղարկելով *888# հրահանգը, մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը կարող են օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդներին զգալիորեն ցածր սակագնով զանգահարելու հնարավորությունից: Դրա համար բավական է, որպեսզի զանգը ստացողի հեռախոսահամարի առաջին նիշը համընկնի զանգահարողի հեռախոսահամարի առաջին նիշին, և զանգի սակագինը կկազմի ընդամենը 2 դրամ/րոպե:
Օրինակ, (098)707172 հեռախոսահամարի բաժանորդը, անկախ կոդից, 2 դրամ/րոպե սակագնով կարող է խոսել ՎիվաՍել-ՄՏՍ-ի` 7-ով սկսվող բոլոր հեռախոսահամարների հետ: *888# հրահանգն ուղարկելու արժեքը կազմում է 222 դրամ:
Եթե բաժանորդը ցանկանում է զանգահարել իր մտերիմներից նրան, ում հեռախոսահամարը սկսվում է այլ թվով, ապա նա կարող է ուղղակի ձեռք բերել կանխավճարային նոր հեռախոսահամար, որն սկսվում է ցանկալի թվով և նրա հետ խոսել 2 դրամ/րոպե սակագնով:
Այս մասին տեղեկացնում են ընկերության լրատվական բաժնից:
09.03.2010, 18:59
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր