«Ամերիա»-ի ծրագրին ուղղված է ՀՀ-ում օժանդակ միջավայրի ստեղծմանը
«Ամերիա» ՓԲԸ-ն 2010 թ. փետրվարից հանդես է գալիս ՀՀ կառավարության կողմից ՀՀ Էկոնոմիկայի նախարարության միջոցով իրականացվող «Տեխնոլոգիաների մրցունակության բարձրացման» ծրագրի երկրորդ բաղադրիչի նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ, որը ներառում է Ինովացիոն ենթակառուցվածքի, Երևանի տեխնոպարկի ծրագրերի իրականացումը: Նշված ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից:
Ըստ ընկերության մամլո հաղորդագրության, նպատակ ունենալով ձևավորել ինովացիոն և մրցունակ գիտելիքներով հասարակություն` ծրագիրն ուղղված է Հայաստանում օժանդակ միջավայրի ստեղծմանը, որը ենթադրում է տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների մրցունակ գործունեության համար համապատասխան ենթակառուցվածքի, էլեկտրոնային ծառայությունների և այլ օժանդակող կառույցների ապահովում:
Ամերիան կկատարի Երևանի տեխնոպարկի ծրագրի նախագծում, իրագործելիության ուսումնասիրում, տեղանքի/վայրի ընտրություն, բիզնես ծրագրերի մշակում, գործընկերների ընտրություն:
Երևանի տեխնոպարկի ծրագրի նպատակն է ստեղծել Երևանի մոտակայքում խոշոր տեխնոպարկ, որն իր մեջ կներառի գրասենյակային շենք, ուսումնական կենտրոններ, կոնֆերանսի դահլիճ և հարմարանքներ, վենչուրային ֆինանսավորման և սկսնակ ձեռնարկությունների աջակցման ծառայություններ և, հնարավորության դեպքում նաև օժանդակ այլ ենթակառուցվածք /բանկեր, հյուրանոցներ, ռեստորաններ և այլն/: Այս ծրագիրը հնարավորություն կստեղծի տրամադրել լիարժեք ենթակառուցվածք` ծրագրավորման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող երևանյան և Հայաստանի այլ ընկերություններին անհրաժեշտ տարածքով և ծառայություններով ապահովելու նպատակով:
Տեխնոպարկը բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններին կտրամադրի «մեկ պատուհան» սկզբունքով բազմակողմանի ծառայություններ հետևյալ բնագավառներում` ենթակառուցվածք, ֆինանսավորում, վերապատրաստում, մարքեթինգ և սկսնակ ձեռնարկությունների աճի ու զարգացման համար կարևոր այլ ոլորտներ: Տեխնոպարկը հագեցած կլինի արագ ինտերնետային կապով:
Ամերիան նախատեսված աշխատանքներն իրականացնելու է 3 փուլով և ամբողջ աշխատանքն ավարտելու է մինչև 2010թ. հունիս ամիսը: Աշխատանքների ավարտից հետո Ամերիան շահագրգիռ կողմերին կներկայացնի հետազոտության արդյունքների ամփոփ վերլուծություն:
10.03.2010, 12:22
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր