Արմավիան վնասներ կունենա` SSJ-100-ի ուշացման պատճառով
«Sukhoi Superjet-100 ինքնաթիռների մատակարարման ուշացումների պատճառով Հայաստանի ազգային ավիափոխադրող Արմավիա ընկերությունը կարող է վնասներ ունենալ»,- այս մասին Aysor-ին հայտնեց Արմավիա ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը:
Մ. Բաղդասարովի խոսքերով, «Արմավիան» «Սուխո»յ ավիաշինական գործարանի հետ ունի կոնցեսիոն համաձայնություն` հնարավոր վնասների փոխհատուցման մասով:
«Արմավիան տեղեկացված է SSJ-100 ինքնաթիռների մատակարարման ժամկետների հերթական հետաձգման մասին, և վստահեցնում եմ, որ ընկերության կանոնավոր աշխատանքների կազմակերպման վրա դա որևէ ձևով չի անդրադառնա»,- ասաց Արմավիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Արմավիան և ռուսական Աէրոֆլոտ ընկերությունները առաջին չորս Sukhoi Superjet-100 ինքնաթիռների պատվիրատուներն են: Սուխոյ ընկերությունը Արմավիային պետք է մատակարարի 2 SSJ-100 ինքնաթիռ:
Վերջին պայմանավորվածության համաձայն, ինքնաթիռները պետք է Հայաստան բերվեին այս տարվա ապրիլ-մայիս ամսիներին: Սակայն օրերս պարզ դարձավ, որ այս տարվա երկրորդ կիսամյակից շուտ ինքնաթիռները պատվիրատուներին չեն հասնի: Այս անգամ ժամկետների հետաձգումը կապված է ինքնաթիռների շարժիչների մատկարարման հետ: Դեռևս լուծված չէ նաև նոր ինքնաթիռների սերտիֆիկացման հարցը:
10.03.2010, 16:54
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր