ARM   RUS   ENG

ՀՀ փոխվարչապետՆ այցելել է Արմավիրի մարզ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելեց Արմավիրի մարզ, ծանոթացավ Համաշխարհային բանկի Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի իրականացման ընթացքին:

Ծրագրի շրջանակում վերականգնվում է Թալինի մայր ջրանցը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2009թ. նոյեմբերից, ներկայումս կատարվել է աշխատանքների 35 տոկոսը: Թալինի մայր ջրանցքի վերականգնման ծրագրի ընդհանուր արժեքը 6,2 մլրդ դրամ է, նախատեսվում է վերականգնել 59 կմ: Աշխատանքները ծրագրվում է ավարտել 2011թ. ապրիլին:

Ա. Գևորգյանը շինարարական կազմակերպությունների ղեկավարներին հորդորեց աշխատանքներն իրականացնել որակով և սահմանված ժամկետներում:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին:
 

 

10.03.2010, 14:14

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |