Նոր աջակցություն` բանկերին, արդյունաբերությանը և աշխատաշուկային
Արդեն հաջորդ ամսին Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարները հնարավոր է ընդունեն հակաճգնաժամային նոր միջոցառումներ` բանկերին, արդյունաբերությանը և աշխատանքի շուկային աջակցելու համար:
«Եթե այդ միջոցառումները չափազանց երկար գործեն, ապա դրանք կարող են վնասել ոլորտների բնական վերականգնմանը»,-ըստ Reuters-ի, ասված է հայտարարության նախագծի մեջ:
ԵՄ անդամ 27 երկրների ֆինանսների նախարարների հանդիպումը նախատեսված է մարտի 16-ին, որտեղ ծրագրվում է քննարկել Հունաստանի աջակցության, ինչպես նաև ԵՄ տնտեսությանը օժանդակելու համար հակաճգնաժամային միջոցառումները:
Նախագծում ասվում է նաև, որ արդյունաբերական ոլորտների, ինչպիսն է օրինակ են մեքենաշինությունը, ֆինանսական աջակցությունները պետք է հնարավորինս արագ դադարեցվեն` հաշվի առնելով բյուջետային համեմատաբար մեծ ծախսերը այդ ուղղությամբ և այս միջոցառումների երկար կիրառման դեպքում հնարավոր ռիսկերը:
10.03.2010, 14:26
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր