Միասնական տեղակատվական բանկի կատարելագործումը անհրաժեշտություն է
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստում քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր:
Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար Ռոբերտ Հարությունյանը խորհրդի անդամներին է ներկայացրել խորհրդի նախորդ երկու նիստերում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Այնուհետև քննարկվել են «Դիդաս Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի և ՀՀ ԿԱ ՊԵԿ միջեւ ծագած խնդիրները, որի առնչությամբ հանձնարական է տրվել` հարցը ևս մեկ անգամ քննարկել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Խորհրդի անդամներին է ներկայացվել նաև շարժական գրավի առարկաների իրացման ընթացակարգերի բարեփոխման վերաբերյալ ՀՀ Բանկերի միության առաջարկությունները, մասնավորապես` Միասնական տեղակատվական բանկի ստեղծման և կատարելագործման ուղղությամբ:
Նիստում քննարկվել են պետական և կառավարման մարմիններին ներկայացվող 2009 թ. հաշվետվությունների կազմի և բովանդակության վերանայման և կրճատման մասին ԳԱԽ-ի քարտուղարության ուսումնասիրությունը, եզրակացությունը և առաջարկությունները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է դրանց հիման վրա ստեղծել աշխատանքային խումբ` ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, վարչական ռեգիստրներից վիճակագրական տվյալների հավաքագրման և հետագայում դրանց կրկնությունները բացառելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
10.03.2010, 14:07
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր