Քննարկումներ`շարժական անվտանգության և գրագիտության ծրագրերի շուրջ
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն հայտարարում է «Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հմտությունների զարգացում» ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի առաջին միջոցառումը գումարվեց: Այն երեխաների հետ աշխատող մասնագետների համաժողով էր, որի ընթացքում ներկայացվեցին «շարժական գրագիտության» և «շարժական անվտանգության» հիմնական դրույթները:
«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին շարժական անվտանգության ոլորտում առկա խնդիրների, հիմնական ռիսկերի և դրանց նվազեցման ճանապարհների մասին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ շարժական անվտանգության խնդիրն ավելի արդիական է դառնում: «Ողջունում եմ «ԱրմենՏել» ընկերության և «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությունը, որոնք առաջին քայլ են կատարել այս բնագավառում»,- ասաց նա:
«Եվրոպայում շարժական անվտանգության և գրագիտության ծրագրերին մեծ ուշադրություն են դարձնում և հաճելի է տեսնել, որ Հայաստանում նույնպես այս հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում: Այսօրվա միջոցառումը ևս մեկ անգամ ներկայացնում է մշտապես պետք է աջակցել երեխաներին առնչվող տարբեր ծրագրերի իրականացմանը»,- նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին:
ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն էլ առաջարկեց երեխաների համար այնպիսի հեռախոս ստեղծել, որը «կհասկանա» սխալ գործողությունն ու կանջատվի. «Գուցե միայն դրանով կարողանանք լուծել ինտերնետի և հեռախոսի հարցը, և մեր մատաղ սերնդի դաստիարակության հարցում ավելի նպաստավոր լինի դա»:
«Անվտանգ բջջային կապ. դպրոցականների հմտությունների զարգացում» ծրագրի շրջանակում, կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, հայաստանյան դպրոցներում կանցկացվեն «բաց դասեր», իսկ ծրագրի ավարտին դպրոցականների շրջանում տեղի կունենա շարժական անվտանգության կանոնների իմացության մրցույթ:
10.03.2010, 15:26
Aysor.am
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր