ARM   RUS   ENG

Darwin Now ցուցահանդեսը` «Մոսկվա» կինոթատրոնում

«Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում այս րոպեներին տեղի է ունենում Darwin Now ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը:

«Darwin Now»-ն Բրիտանական խորհրդի ներդրումն է Չարլզ Դարվինի ծննդյան 200-ամյակին և նրա «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով» աշխատության 150-ամյակին նվիրված միջազգային տոնակատարություններում:

Ցուցադրությունը բացահայտում է Դարվինի աշխարհն ու նրա հարատև ժառանգությունը, ներկայացնում է Դարվինի գրքի ակունքները, ընդգծում նրա հիմնական գաղափարները և բացատրում, թե ինչպես են դրանք մինչ օրս հիմք հանդիսանում կենսաբանության և բժշկության ոլորտների բազմաթիվ ուսումնասիրությունների համար:

«Darwin Now»-ն ցուցադրվում է աշխարհի ավելի քան 25 երկրներում: Այս պատկերազարդ և տեղեկատվական ցուցահանդեսը կհետաքրքրի թե' մեծահասակներին, և թե' երեխաներին: Ցուցահանդեսի յուրաքանչյուր պաստառ ներկայացնում է մի պատմություն Դարվինի, նրա բացահայտումների և տեսության մասին:

Ցուցահանդեսին զուգահեռ, որը կշարունակվի մինչև մարտի 21-ը, «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ի աջակցությամբ Երևանի 10 դպրոցներում նախատեսվում է իրականացնել գիտական միջոցառումներ դպրոցականների համար: Դրանք միտված են տարբեր հարցաշարերի, խաղերի, գլուխկոտրուկների և այլ հետաքրքրաշարժ վարժությունների միջոցով խրախուսելու երեխաներին զբաղվել կենսաբանությամբ և բնական գիտություններով:

Պաշտոնապես մեկնարկից հետո շրջիկ ցուցահանդեսը կցուցադրվի Երևանի պետական համալսարանում և կշարունակի է շրջագայել տարբեր վայրերում:

10.03.2010, 15:29

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |