Դարվինիզմի գաղտնիքներին ծանոթանալ կարելի է մինչև մարտի 21-ը
Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի «Darwin Now» ծրագրի համակարգող Զառա Սոլախյանն այսօր, բացելով «Darwin Now» ցուցահանդեսը, նշեց, որ յուրաքանչյուր պաստառ պարունակում է այնպիսի տեղեկատվություն, որը հետաքրքրությամբ կուսումնասիրեն տարբեր տարիքի մարդիկ:
«Մոսկկա» կինոթատրոնի ճեմասրահում հենց նման մի տարիքային «խառնաշփոթ» էր` դպրոցականներից մինչև տարեցներ եկել էին դիտելու Դարվինին նվիրված նկարները, ծանոթանալու նրա ուսմունքին:
ՀՀ Նյարդավիրաբուժական ասոցիացիայի նախագահ, ակադեմիկոս Սուրեն Զոհրաբյանի համար այսօրվա հանդիպումը շատ հուզիչ էր: Նրա խոսքերով, մի մեծ, շատ մեծ մարդու մասին, մեծ գիտնականի, մեծ անգլիացու մասին խոսելը միշտ է հուզումնալից լինում:
«Նա մարդկության գիտության գագաթնակետերից մեկում հանգիստ նստած է: Այն մեծ գործը, որ նա կատարեց, հեշտերից չէր: Դարվինի ճանապարհորդությունն այսօրվա պայմաններում երկու օր կտևեր, իսկ այն ժամանակ նա երկար տարիներ, նավով օտար օվկիանոսների ու ծովերի միջով շրջեց շատ երկրներում` ուսումնասիրելով իր շրջապատում` որպես հնագետի, հետաքրքրություն ներկայացնող ամեն ինչը»,- ասաց ակադեմիկոսը:
Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանն էլ շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպիչ Բրիտանական խորհրդին, ցանկություն հայտնեց, որպեսզի նման միջոցառումներ հաճախակի կազմակերպվեն, չանտեսվեն նաև հայ գիտնականներն ու նրանց նվիրված ցուցհանդեսներն էլ զանգվածային բնույթ կրեն:
«Աշակերտներն անցնում են Դարվինի ուսմունքը, սակայն դասից չի բարձրանում դարվինիզմը: Այլ երկրներում այդպես չէ, այնտեղ դա մի ամբողջ մշակույթ է, մարդիկ դեմ կամ կողմ են Դարվինի ուսմունքին»,- նշեց Գասպարյանը:
Հավելենք, որ ցուցահանդսեը կշրջի դպրոցներով, կհյուրընկալվի Երևանի պետական համալսարանում, և իր վերջնակետին կհասնի մարտի 21-ին:
10.03.2010, 20:14
Aysor.am
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
11:22 • 11/02, Այսօր լրացավ Մուբարաքի պաշտոնականկության 1 տարին
11:09 • 11/02, Կարմիր գինու օգտակարության մասին
11:06 • 11/02, Սաուդյան Արաբիայի թագավորը քննադատել է Մոսկվային և Պեկինին
11:05 • 11/02, Փակ են Սելիմի լեռնանցքը, Աղվերան-Չարենցավան և այլ ճանապարհներ
11:04 • 11/02, Այսօր և առաջիկա մի քանի օրերին` առանց տեղումների եղանակ
Գլխավոր