ARM   RUS   ENG

Գուրգեն Սարգսյանն ընդունել է Վերներ Լիեպային

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը մարտի 10-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Վերներ Լիեպային և նրա գլխավորած պատվիրակությանը

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են ԱԶԲ վարկային ծրագրով արդեն իրականացված գյուղական ճանապարհների վերականգնման աշխատանքներին և դրական գնահատել այն: Կողմերը վստահեցրել են, որ գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի դրական արդյունքները լավ և ամուր հիմք կհանդիսանան հետագա նոր ծրագրերի իրականացման համար:

Նախարար Գ.Սարգսյանը խոսելով «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրի մասին, շեշտել է, որ այն շատ մեծ և կարևոր ծրագիր է, և հույս է հայտնել , որ այս տարի արդեն կսկսվեն մայրուղու շինաշխատանքները: Նախարարության հասարակության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նա հայտնել է, որ այդ գործընթացը կազմակերպելու նպատակով առաջիկայում կստեղծվի նոր` Ծրագրերի իրականցման կազմակերպություն (ԾԻԿ):

Բացի այդ, կողմերը քննարկել են նաև ԱԶԲ վարկային այլ ծրագրեր, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման ծրագրի նախապատրաստական և խորհրդատվական աշխատանքները, և այդ ծրագրի հետագա համաֆինանսավորման հնարավոր տարբերակները:
 

10.03.2010, 19:13

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |