Նոր էլիտար շենք` «Միլանո» խանութի փոխարեն
Մոտ երկու ժամ առաջ Աբովյան փողոցում գտնվող «Միլանո» խանութի տարածքում իրարանցում էր: Ինչպես պարզվեց, սկսվել էր «Միլանո» խանութի վտարման գործընթացը ԴԱՀԿ աշխատակիցների կողմից:
Նշենք, որ խանութը գործում է 1995թ-ից, երկու տարի առաջ տարածքը համարվել է հանրային գերակա շահ` այստեղ նախատեսվում է էլիտար շենք կառուցել: Խանութի սեփականատերն է «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց խանութի պահեստային տարածքի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը: Նա նշեց, որ իր մասով վճռի օրինական ուժի մտնելուն պես պահանջով դիմել է դատարան և, մասնավորապես, «Ավո ֆՄ» ՍՊԸ-ին (սեփականատերը սիրիահայ է), որը նշված տարածքի ձեռքբերողն է, որպեսզի փոխհատուցման գումարը փոխանցվի, քանի որ ինքը պետք է գույք գնի` պահեստային տարածքից ապրանքը դուրս բերելու համար: Փոխհատուցման գումարի չափն է 200 մլն դրամ: Սակայն և´ դատարանից, և´ գնող ՍՊ ընկերությունից հրաժարվել են պայմանագիր կնքել, որովհետև Կադաստրի պետական կոմիտեում պատճառաբանել են, թե հողի հետ կապված ինչ-որ խնդիր կա: Այսինքն` հողը նույնպես պետք է տրամադրվեր «Ավո ֆՄ» ՍՊԸ-ին:
Ինչպես մեզ տեղեկացրեցին, դատական վճիռում ասված է, որ խանութի տարածքից պետք է վտարվի ոչ թե «Օլիմպ» կոոպերատիվը, այլ Հ.Ղուկասյանը, որը թեև կոոպերատիվի երեք փայատերերից մեկն է հանդիսանում, սակայն նույնիսկ տնօրեն չէ:
«Լավ հասկանալով, որ պայմանագիր կնքելը տանում է փակուղի, «Ավո ֆՄ» ընկերության աշխատակիցները դիմել էին Հարկադիր կատարման ծառայությանը և հետ վերցրել կատարողական թերթը, ինչով էլ ավարտվել էր կատարողական վարույթը»,- ասաց Հ.Ղուկասյանը և ավելացրեց, որ այդ մասին ժամանակին ստացել էր համապատասխան որոշումը:
Սակայն երեկ երեկոյան Հ.Ղուկասյանին, իր տեղեկացմամբ, առձեռն որոշման պատճեն են տրամադրել, որտեղ նշված է, որ այսօր առավոտյան պետք է վտարման գործողություններ իրականացվեն (որոնք այս պահին իրականացվում են):
ԴՀԱԿ-ին դիմելով, թե ի՞նչ հիմքով են նրանք պատրաստվում իրականացնել տվյալ գործողությունը, քանի որ կատարողական վարույթն ավարտված է, Հ.Ղուկասյանի պաշտպանին տեղեկացրել են, որ չորս օր առաջ կայացվել է որոշումը, որն, փոստով ուղարկվել է իրեն: Սակայն մեր զրուցակիցը նշեց, որ մոտ մեկ շաբաթ առաջ ուղարկված որոշումը չ ի ստացել. «Սա ակնհայտ թալան է ու ապօրինություն , որն իրականացնում է «Ավո ֆՄ» ՍՊԸ-ն»,- նշեց Հ.Ղուկասյանը:
10.03.2010, 15:19
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր