Զ. Փոստանջյանի բողոքի դատաքննությունը կշարունակվի վաղը
Մարտի 11-ին, ժամը 12.30-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Գայանե Կարախանյանի, կսկսվի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննության շարունակումը ՀՀ ոստիկանության քննիչի որոշման վերաբերյալ, որով կարճվել էր «Ազատամտություն» օրաթերթում Զարուհի Փոստանջյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ պատգամավորի պահանջով հարուցված քրեական գործը:
«Նախորդ` մարտի 2-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Զարուհի Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը նախ շեշտեց, թե առկա վիրավորանքի փաստը և հարուցված քրեական գործի անհիմն կարճումը փաստացի վկայում են, որ Զարուհի Փոստանջյանի նկատմամբ հանցավոր հետապնդումներն ու պատգամավորի իրավունքի խախտումը, ի դեմս ոստիկանության և դատախազության, կատարվել են պետական մարմինների հովանավորությամբ` պատգամավորի այլախոհության համար, ինչը նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտում է, որին միացել է Հայաստանի Հանրապետությունը… Ապա փաստաբանի և դատավորի հարցերին քրեական գործը վերահսկած դատախազ Սերգեյ Աբրահամյանը և գործը կարճած քննիչ Աշոտ Մխիթարյանը միմյանց ձայնակցելով` անվրդով պատասխանում էին, թե հրապարակումների հեղինակները պատգամավորին վիրավորելու նպատակ չեն ունեցել, արտահայտել են իրենց վերաբերմունքը նրա մասնագիտական գործունեության նկատմամբ, հանցակազմ չկա: Այդ անհիմն, զավեշտի նմանվող «հիմնավորումները» ներկայացնելուց հետո դատախազն ու քննիչն այդուհանդերձ «մեծահոգաբար» ընդունեցին, թե վիրավորանքն առկա է, և որ պատգամավորն իրավունք ունի դատարան դիմելու… գործարար համբավը վերականգնելու համար: Օրենքի և տրամաբանության որևէ շրջանակում չտեղավորվող մտքեր հնչեցրած դատախազի ու քննիչի «մասնագիտական» գործունեությունն ըստ ամենայնի չափազանց վտանգավոր նախադեպ է ստեղծում: Ասվածի ապացույցն է նաև փաստաբանի, նիստի ավարտից հետո էլ` լրագրողների հարցադրումները դատախազին առ այն, որ եթե իրենք դժգոհ լինեն նույն դատախազի կամ պետական այլ պաշտոնյայի մասնագիտական գործունեությունից, ապա կարո±ղ են նրանց մերկ նկարների պատկերմամբ և վիրավորական հրապարակումներով հանդես գալ, ինչին դատախազն ու քննիչը այդպես էլ որևէ հոդաբաշխ պատասխան չկարողացան տալ:
Հնարավոր է, որ վաղվա` թվով երրորդ դատաքննությունը լինի վերջինը, և դատավոր Գայանե Կարախանյանը հրապարակի արդեն իր մասնագիտական որոշումը», - ասվում է Զ.Փոստանջյանի հաղորդագրությունում:
10.03.2010, 15:45
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր