Հ.Հակոբյան. «Պետության միակ խնդիրը չաշխատողին օգնելն է»
«Գազի սակագնի բարձացման հետևանքով չի կարող սոցիալապես անապահով քաղաքացու վիճակը վատանալ: Գազի գնի թանկացման դեպքում նպաստների համակարգում գտնվողները, կենսաթոշակառուները, որոնք այլ հոգացողներ չունեն, հնարավոր է փոխհատուցվեն: Այժմ քննարկվում է փոխհատուցման հարցը, որպեսզի սոցիալական բևեռացումներ չլինեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Հակոբյանի ներկայացմամբ, 4 անձից բաղկացած ընտանիքի համար գազի թանկացումը կազմելու է 2-2.5 հազար դրամ: Պատգամավորը գտնում է, որ դա չի առաջացնի սոցիալական ծանր վիճակ: Ինչ վերաբերում է աշխատունակ խավին, Հակոբ Հակոբյանը հայտնեց, որ աշխատողներն իրենք են պարտավոր իրենց մասին հոգալ:
«Որքան պետությունը պետք է մտածի քաղաքացու մասին, այնքան էլ քաղաքացին պետք է մտածի իր մասին: Պետության միակ խնդիրը չաշխատողին օգնելն է, ոչ թե աշխատողին: Անաշխատունակ խավի համար պետությունը պետք է ամեն ինչ անի»,- նշեց բանախոսը:
Ինչ վերաբերում է հարցին, որ աշխատավարձերը չեն բարձանում, սակայն բարձրացվում են հանրային ծառայությունները, և այդ դեպքում աշխատունակ խավն ինչպե՞ս կարող է միայնակ ինքն իր մասին հոգալ, Հ. Հակոբյանը պատասխանեց, որ ախատուժի խնդիրներին պետությունը երբեք չի խառնվում, իսկ երբ պետությունն է գործատուն, այդ դեպքում հնարավոր է մասնակի փոխհատուցում:
«Առայժմ 15 հազար դրամ եկամուտ ունեցող խավին փոխհատուցելու մասին պետք է մտածենք, քան 30 հազար եկամուտ ունեցողին: Մեր խնդիրն է գտնել ու օգնել այն խավին, որը ռիկսային է»,- հայտարարեց ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը:
Հակոբ Հակոբյանն անդրադարձավ նաև սպասվող 6.5 տոկոսանոց գնաճին և վստահեցրեց, որ իրենք հաշվարկը կատարելիս նկատի են ունենում բոլոր գործոնները. «Չեմ կարծում թանկացումն այդքան շատ կազդի թոշակառու կամ նպաստավոր խավի վրա»:
10.03.2010, 14:03
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր