ARM   RUS   ENG

Գանձում իրական ժամանակում` նաև ռոմինգի ժամանակ

Orange-ի բաժանորդներն այսուհետ աշխարհի 84 երկրում կարող են ռոմինգից օգտվել` իրական ժամանակում հետևելով իրենց հաշվին: Camel համակարգով կազմակերպված Orange Travel ծառայությունն այժմ թույլ է տալիս մշտապես հետևել ընթացիկ ծախսերին և հեշտորեն տնօրինել ու կառավարել ծախսերը` հավաքելով *133#, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում գտնվելիս:

Բացի այդ, եվրոպական 7 երկրներ, որտեղ գործում է Orange-ը, խմբավորված են Orange գոտում, որտեղ գործում է հատուկ սակագին ինչպես տեղական զանգերի, այնպես էլ դեպի այլ երկրներ, այդ թվում` նաև դեպի Հայաստան կատարվող և ստացվող զանգերի համար:

Orange-ը 2010 թ. ընթացքում շարունակելու է ընդլայնել ռոմինգի գործընկերների, ինչպես նաև Orange գոտու երկրների ցանկը, հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից:
 

10.03.2010, 16:49

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |