15000 դոլար Սինոփսիս Արմենիայից` տեխնիկական գրադարանին
Կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ստուգման եւ արտադրության ոլորտի ծրագրային ապահովման եւ մտավոր սեփականության համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերությունը այսօր հայտարարեց, որ Սինոփսիս Արմենիա ընկերությունը 15000 ԱՄՆ դոլար է տրամադրել ՍԱՈւԴ ի տեխնիկական գրադարանը գերժամանակակից մասնագիտական գրքերով համալրելու համար: Այս նվիրատվությունը ցուցադրում է Սինոփսիսի շարունակական ավանդը Հայաստանի երիտասարդության և ՏՏ կրթության ոլորտում, ինչը հիմնարար բաղադրիչ է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների տնտեսության մրցունակությունը բարձրացնելու գործում:
Սինոփսիս Արմենիան իր ուսումնական դեպարտամենտի միջոցով բարձրագույն կրթություն է տրամադրում միկրոէլեկտրոնիկայի բնագավառում: Հիմնված լինելով բուհ-արտադրություն համագործակցության հաջողված ուսումնական մոդելի վրա` ՍԱՈւԴ ը պատրաստում է բարձր որակավորում ունեցող, գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծման (VLSI) և էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) ոլորտների արդյունաբերություն մուտք գործելուն պատրաստ մասնագետներ:
Ավելի քան 400 ուսանող է ավարտել ՍԱՈւԴ ը և նրանցից շատերը այսօր աշխատում են Սինոփսիս Արմենիա ընկերությունում կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տեղական այլ ընկերություններում:
Նոր ձեռք բերված գրքերը գիտելիքների լայն շրջանակներ են առաջարկում համակարգչային ճարտարապետության և միկրոէլեկտրոնիկայի, ծրագրավորման, սկրիպտավորման, մաթեմատիկայի ոլորտներում: Դրանք արժեքավոր լրացում կլինեն
Սինոփսիս Արմենիայի տեխնիկական գրադարանում առկա ՍԱՈւԴ ի դասախոսությունների, լաբորատոր աշխատանքների, կուրսային նախագծերի և տնային առաջադրանքների ուղեցույցներին:
«Դասագրքերն անչափ կարևոր են գիտելիքների անծայրածիր աշխարհի դուռը ուսանողների առջև բացելու համար,-նշել է Սինոփսիսի նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանը: ՍԱՈւԴ-ի գրադարանը թարմացնելու այս վերջին ներդրմամբ Սինոփսիսը ավելի լայն է բացում գիտելիքների այդ դուռը` նպաստելով ուսանողներին սովորել և մասնագիտական կարիերայում ունենալ հաջողություններ»:
«ՍԱՈւԴ ը շատ մեծ արժեք է մեզ համար Հայաստանում, որը ճարտարագիտական կրթություն է տալիս բուհ-արտադրություն եզակի մոդելի իրականացմամբ,-ասել է Սինոփսիս Արմենիա ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ Ռիչ Գոլդմանը: «Այս ծրագիրը հիմնարար դեր է կատարում Հայաստանում ՏՏ ի զարգացման գործում, և մեր շարունակական ներդրումը կօգնի հաստատուն պահել դրա աճող հզորությունը»:
10.03.2010, 15:32
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր