ARM   RUS   ENG

Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Ոստիկանության ակադեմիայի ուսանողներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ուսանողների հետ անմիջական շփման ձևաչափով հանդիպումները շարունակվում են: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման մշակույթին ծանոթացել են ՀՀ Ոստիկանության ակադեմիայի ուսանողները:
Ամենատարբեր ոլորտ և գործունեություն ենթադրող կազմակերպություններին անհրաժեշտ է շարունակաբար հարստացնել ուսանողների գիտելիքների բազան: Լավագույն փորձի փոխանցումն այդ տեսանկյունից շահեկան է` մեկ քայլ առաջ կատարելու տրամաբանությամբ: Հայաստանի բջջային առաջատար օպերատորի համբավն արժանապատվորեն կրող ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևորում է այդ մոտեցումը: Ոստիկանության ակադեմիայի ուսանողների հետ հանդիպումը ճանաչողական լինելուց բացի` ուսուցողական էր:

«Մեր առաքելությունը դրսևորվում է մեր առօրյա աշխատանքում կիրառվող հիմնարար արժեքներով: Քրտնաջան աշխատանքի և շարունակական կատարելագործման շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է բերել հայաստանյան շուկայի առաջատարի համբավ: Այնուամենայնիվ, ընկերության համար դա դեռ վերջնական նպատակ չէ: Առաջատար լինելը ենթադրում է բաժանորդի և հասարակության հանդեպ պատասխանատվության դրսևորում: Բիզնեսում, ինչպես և սպորտում, հաղթողը պետք է կարողանա պահպանել իր դիրքերը: Մենք զբաղեցրել և պահպանում ենք տեղական առանձնահատկություններով միջազգային օպերատորի դիրքը` որակի շարունակական կատարելագործման, ծառայությունների մատուցման և հաճախորդների սպասարկման հարցում նորարարությունների կիրառման շնորհիվ»,- հայտարարեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գլխավոր տնօրենն ապագա ոստիկաններին ներկայացրեց ընկերության գործունեության և հաճախորդների սպասարկման մշակույթի հիմնական սկզբունքները:

«ՎիվաՍել-ՄՏՍ ընտանիքի համար առաջնահերթություն է սպասարկման կենտրոնից գոհ հեռացող բաժանորդն իր դիտարկումներով: Նրան ողջունելու, սպասարկման գործընթացն արհեստավարժ կառավարելու և իրավիճակային լուծումներ տալու քաղաքակիրթ մոտեցումը բխում է մեր ընկերության ներսում կիրառվող արժեհամակարգից: Պատասխանատվության մեծ զգցումը մեզ թույլ է տալիս չանտեսել դա, անկախ այն հանգամանքից` առաջակության, շնորհակալության, թե բողոքելու նպատակով է այցելել բաժանորդը: Երբ կա անհրաժեշտ կամք` չի ուշանում նաև սպասված հաջողությունը»,- համոզված է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հանդիպման արդյունքում ուսանողներն արձանագրեցին նաև, որ կառավարման կարևոր հմտություններից են ժամանակի ճիշտ և օգտակար տնօրինումը, թիմային աշխատանքի կազմակերպումն ու արդյունքները վերլուծելու կարողությունը:
 

10.03.2010, 18:01

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |