Ադրիանո Գալիանի. «Միլանը» պաշտպանություն չուներ»
Իտալական «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին նշել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունից հետո իր թիմի նպատակը պետք է լինի հաղթանակը «Ա» սերիայում: Իսկ դրա համար միլանցիները պետք է կարողանան շրջանցել «Ինտերին», որն այժմ «Միլանին» գերազանցում է 4 միավորով: Այս մասին հայտնում է «Eurosport»-ը:
«Այն, ինչ տեղի ունեցավ, ուղղակի կապ ունի մեր կորուստների հետ: Խոսքը հատկապես պաշտպանական գծի մասին է,- ընդգծել է Գալիանին:- Նման իրավիճակում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղալը գործնականում անհնար էր: Մենք չէինք կարող հույսեր կապել Նեստայի ու Անտոնինիի հետ: Մինչև վերջին պահը պարզ չէր` արդյոք Բոներան ի վիճակի կլինի՞ մտնել խաղադաշտ: Իսկ դա նշանակում է, որ մենք պաշտպանություն չունեինք»:
11.03.2010, 14:46
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր