252-րդ բանաձևով` «վերջնագիր ներկայացվեց Թուրքիային»
«Թուրքիայի կեցվածքը, բացարձակապես, ինչպես Արցախի հարցում, այնպես էլ հայ-թուրքական, թուրք-ամերիկյան, թուրք-հունական հարաբերությունների առումով, երբեք չի փոխվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանը և հիշեցրեց Թուրքիայի վարչապետ Էրդողանի խոսքերը` «Թուրքիան մեծ տերություն է և թող իմանան, թե ում հետ գործ ունեն»:
Ըստ բանախոսի, հանրապետական Թուրքիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեկդարյա այս շրջափուլի հատվածում շարունակում է գործել 500-ամյա Օսմանյան կայսրության ինքության դիրքերից, այսինքն` «թուրքը մշտապես իր ճշմարտությունը հաստատել է ուժի դիրքերից»:
«Եվ բավական էր այս բանաձևի հաստատումը` 23- 22 հարաբերությամբ, որ թուրքական կողմը, դիվանագետները` իրենց կոստյումներով և փողկապներով, անմիջապես փոխեին իրենց իրական պատկերը և խոսեին Օսմանյան կայսրության լեզվով»,- շեշտեց պատմաբանը և հիշեցրեց թուրքական կողմի հնչեցրած սպառնալիքները, ԱՄՆ-ում թուրք դեսպանի հետկանչը:
ԱՄՆ-ը Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 252-րդ բանաձևով, ըստ Ա. Մելքոնյանի, «վերջնագիր ներկայացվեց Թուրքիային` արձանագրությունների կապակցությամբ. այսպիսի սցենարով Կոնգրեսի լիագումար նիստը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
11.03.2010, 17:56
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր