Քո՞ւրդ, եզդի՞, թե քրդացա՞ծ եզդի
Այսօր լրագրողների հետ հանդիպեց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Ասուլիսի թեման կրկին քուրդ, եզդի, քրդացած եզդի փոխհարաբերությունների թնջուկն էր:
Ազիզ Թամոյանը, ելնելով «անկեղծության, ազնվության» հիմքերից, հավաստիացնում է, որ տարանջատվում են եզդին և քուրդը, սակայն «քրդեր չկան Հայաստանում, բայց քրդացած եզդիներ կան»:
Քրդերն ու եզդիները, ըստ նրա տարբեր են` «հիմքից սկսած, արմատներից մենք տարբեր ենք»:
«Մենք արևապաշտ ենք, նրանք` մահմեդապաշտ, մեր ազգային տոները, մեր սովորությունները տարբեր են, նույնիսկ իրար հետ ամուսնանալու իրավունք չունենք»,- նշեց Ա. Թամոյանը:
«Քրդերը գնան իրենց ճանապարհով, եզդիները գնան իրենց ճանապարհով. ոչ մեկ ոչ մեկին չխանգարի»,- հայտարարեց Ազիզ Թամոյանը և հավելեց, որ ամեն մարդ ինքն է որոշում իր ազգային պատկանելիությունը:
11.03.2010, 16:43
Aysor.am
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր