Կուզմանոսկին այս անգամ փոփոխություններ էր կատարել
Երևանի «Բանանցը», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Անթալիայում, ստուգողական երկրորդ հանդիպումն է անցկացրել` մրցակցելով Ղրղզստանի չեմպիոն «Դորդոյ-Դինամոյի» հետ, որը ներկայացնում է Նարին քաղաքը:
Առաջին խաղի համեմատությամբ «Բանանցի» գլխավոր մարզիչ Ստևիցա Կուզմանոսկին մի շարք փոփոխություններ էր կատարել մեկնարկային կազմում: Ողջ խաղի ընթացքում, ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, հայաստանյան թիմն առավելություն է ունեցել, ինչն անդրադարձել է հանդիպման վերջնարդյունքի վրա: «Բանանցը» հաղթել է 2:0 հաշվով` Դու Բալայի և Արսեն Բալաբեկյանի դիպուկ հարվածների շնորհիվ:
«Բանանցը» ասպարեզ է մտել այսպիսի կազմով` Ցվետոմիր Ցանկով, Էդուարդ Կակոսյան, Նիկոլայ Նիկոլով, Դարկո Լովրիչ, Գագիկ Դաղբաշյան, Արթուր Ոսկանյան, Բետո, Վալտեր Պողոսյան, Սամվել Մելքոնյան, Դենիրան Օրտեգա, Դու Բալա: Ընդմիջումից հետո փոխարինման են մտել Նոա Կասուլեն, Արարատ Առաքելյանը, Սամվել Հակոբյանը, Տիգրան Բարսեղյանը, Սարգիս Կարապետյանը և Արսեն Բալաբեկյանը:
Ավելացնենք, որ ստուգողական հաջորդ խաղում, որը տեղի կունենա մարտի 13-ին, «Բանանցի» մրցակիցը կլինի Կրասնոդարի «Կուբանը»:
11.03.2010, 15:54
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր