Հիլարի Քլինթոնը կմեկնի Մոսկվա
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «հաջորդ շաբաթվա ընթացքում նախատեսում է այցելել Մոսկվա»: Այս մասին հայտարարել է մամուլի և հասարակայնության հետ կապերի գծով պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին` պատասխանելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին:
Ֆ.Քրոուլին նշել է, որ ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարի այցելության ծրագրերը դեռ հստակեցված չեն, և չի բացառվում, որ Հիլարի Քլինթոնն այցելի նաև այլ մայրաքաղաքներ:
Երեքշաբթի օրը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ մտադիր է Հիլարի Քլինթոնի հետ երկկողմ բանակցություններ վարել, երբ վերջինս կժամանի Մոսկվա: ՌԴ ԱԳ նախարարը նշել էր, որ բանակցությունները տեղի կունենան մարտի 18-ին կամ 19-ին:
11.03.2010, 10:01
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր