ARM   RUS   ENG

Երևան է ժամանում Լեհաստանի վարչապետը

Վաղը` մարտի 12-ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում Լեհաստանի վարչապետը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի առանձնազրույցի ավարտից անմիջապես հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում և փաստաթղթի ստորագրում:

Լեհաստանի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:
 

11.03.2010, 19:32

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |