ARM   RUS   ENG

Հրդեհներ

Մարտի 10-ին, ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Զոր. Անդրանիկի 20 հասցեում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.10-ին, մարվել` 20.23-ին: Շենքի շքամուտքում այրվել են էլ. վահանակ և մալուխներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ նույն օրը, ժամը 16.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.10-ին, մարվել` 20.25-ին:

Այրվել են Ա. Հակոբյանի տան ձեղնահարկը` 228 քմ մակերեսով, 3 խմ փայտ, 3 խմ գոմաղբ և 300 հակ խոտ:
 

11.03.2010, 11:03

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |