ARM   RUS   ENG

Forbes. Ամենահարուստ մարդկանց ցանկը գլխավորում է Կարլոս Սլիմը

Տասը ամենահարուստ մարդկանց հարստությունը միասին, Forbes-ի հրապարակած տվյալներով, կազմել է 342 մլրդ ԱՄՆ դոլար: Ինտերֆաքս գործակալությունը նշում է, որ անցած տարի այդ թիվը կազմել էր 254 մլրդ:

Forbes –ն աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչել մեքսիկացի հեռահաղորդակցության ոլորտի մագնատ Կարլոս Սլիմին: Նրա կարողությունը կազմում է 53.5 մլրդ դոլար: «Մայքրոսոֆթ»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը երկրորդ տեղում է` 53 մլրդ-ով:

Եռյակը եզրափակում է ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը` 43 մլրդ դոլար կարողությամբ:
 

11.03.2010, 10:30

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |