ARM   RUS   ENG

Գուտի. «Կարևոր խաղերում մենք միշտ ձախողվում ենք»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գուտին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում ֆրանսիական «Լիոնի» հետ պատասխան հանդիպումից հետո չի կարողացել թաքցնել հիասթափությունը: «Արքայական ակումբի» ֆուտբոլիստը, ըստ իսպանական «Marca»-ի, հայտարարել է, որ թիմը չգիտի, թե ինչպես է պետք հաղթել կարևոր խաղերում:

«Պրակտիկան ցույց է տալիս, որ կարևոր հանդիպումներում չենք կարողանում խաղալ այնպես, ինչպես անհրաժեշտ է: Այնպիսի տպավորություն է, որ դաշտում թիմ չի խաղում: Ամեն տարի մենք այսպիսի ցավ ենք ապրում, և այս մրցաշրջանը նույնպես բացառություն չդարձավ: Երկրորդ խաղակեսում շատ վատ հանդես եկանք և մրցակցի վրա այնպիսի ճնշում չգործադրեցինք, ինչպես առաջին կեսում»,- շեշտել է Գուտին:

 

11.03.2010, 13:45

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |