ՀԿԵ-ում գործի է դրվել շահագործման նոր մոդուլը
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Դալարիկ կայարանում այսօր կայացել է շահագործման նոր մոդուլի և կայարանի վերանորոգված շենքի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ընկերության գլխավոր տնօրեն Շևքեկ Շայդուլինը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Միջոցառմանը հատուկ հրավիրվել է «Գեոպրոմայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը:
Ինչպես հայտնում են «ՀԿԵ»-ից, հյուրերին ներկայացրել են կայարանում գործի դրված շահագործման նոր մոդուլը, որի միջոցով իրականացվում է երկրաթգծում տարբեր տեխնիկական գործընթացների օպերատիվ կառավարում: Իսկ 2006 թվականին այրված կայարանի շենքը վերանորոգվել է կարճ ժամկետում և այժմ պարտարստ է գործել:
«Այսօր գործի դրված մոդուլը հնարավորություն կտա բարձրացնել բեռների հոսքը և Դալարիկ կայարանից անցնող վագոնների ընթացքն արագացնել: Բացի այդ` ճանապարհի տվյալ հատվածում նշանակալի ներդրումներ կկատարվեն»,-իր ելույթում նշել է Շ. Շայդուլինը:
Իսկ Ա. Ղահրամանյանը նշեց, որ բացի ուղևորների փոխադրումից, երկաթգիծը հնարավորություն է տալիս տեղի բնակիչներին շուկա տեղափոխել մթերքներ: Նա նշեց, որ պետությունը դրական է գնահատում և ամեն կերպ ողջունում է ՀԿԵ-ի` Հայաստանի երկաթգծի «առողջացմանն» ուղղված աշխատանքները:
Նշենք, որ միջոցառման շրջանակներում շահագործման հանձնված կենտրոնի արդիականացման և վերանորոգման աշխատանքները ժամանակին և որակով կատարելու համար պարգևատրվել են Դալարիկի կայարանի աշխատակիցները:
11.03.2010, 19:25
Aysor.am
16:56 • 10/02, Ձյան պատճառով արձակուրդ չի լինի
16:47 • 10/02, Կառավարական զորքերը սկսել են Հոմսի գրոհը
16:35 • 10/02, Մինասյանն օրինագծի մասին. Որովհետև մինչև հիմա չէր արվել
16:24 • 10/02, Կառավարությունը սիրուն աչքերի համար ընտրել է «Ֆլեշին»
16:12 • 10/02, ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել սիրիական ճգնաժամին
16:07 • 10/02, Զբոսաշրջություն. ձեռքբերումներն ու խնդիրները
15:56 • 10/02, Չինաստանում այլախոհը ձերբակալվել է բանաստեղծության համար
15:50 • 10/02, Ասադի ընտանիքը հեռացել է Սիրիայից
15:43 • 10/02, 10 մարդու փոխարեն կոճակ սեղմելն՝ ըստ Վահան Հովհաննիսյանի
15:14 • 10/02, Հ.Մարգարյան.«ՕԵԿ-ն ինձ համար օջախ է, ես ՕԵԿ-ի համար՝ զինվոր»
Գլխավոր