ARM   RUS   ENG

«Յուվենթուսը» տաղանդներ է փնտրում Հարավային Ամերիկայում

Հարավային Ամերիկան ներկայացնող ակումբների մի շարք ֆուտբոլիստներ ամռանը կարող են հայտնվել Թուրինի «Յուվենթուսում»: Ըստ «Tuttosport»-ի տարածած տեղեկատվության` Իտալիա կարող են տեղափոխվել Ջեյմս Ռոդրիգեսը` «Բանֆիլդից», ինչպես նաև Էռնանասը` «Սան Պաուլոյից»: Նշված ֆուտբոլիստների ծառայություններով, ի դեպ, հետաքրքրվում են նաև «Ինտերը», «Ուդինեզեն» և «Ջենոան»:

Ավելացնենք, որ Իտալիայում կարող են հայտնվել նաև «Նացիոնալի» պաշտպան Սեբաստիան Կոատեսը և «Պենյարոլի» կիսապաշտպան Գաստոն Ռամիրեսը: Վերջինիս իր խաղաոճի համար, ի դեպ, արդեն անվանում են «երկրորդ Նեդվեդ»:

 

11.03.2010, 19:38

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |