ARM   RUS   ENG

Կապելլոն անվանել է աշխարհի 3 լավագույն ֆուտբոլիստներին

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին այս պահին մոլորակի լավագույն 3 ֆուտբոլիստներից մեկն է:

«Լիոնել Մեսսին, Քրիշտիանու Ռոնալդուն և Ռունին հիմա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են: Խաղաոճով նրանք, իհարկե, շատ են տարբերվում: Մեկն արագաշարժ է, իսկ մյուսը մեծ երևակայություն ունի և այլն»,- Կապելլոյի խոսքերը մեջբերել է soccer.ru-ն:
 

11.03.2010, 15:14

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |