ARM   RUS   ENG

Կասիլյաս. «Հաղթանակի համար դեռ չենք հասունացել»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասն ափսոսանք է հայտնել, որ իր թիմը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում ֆրանսիական «Լիոնի» հետ երկու հանդիպման ընդհանուր արդյունքով դուրս է մնացել պայքարից:

«Կատարվածը պետք է բացատրություն ունենա: Պետք է հասկանանք, թե ինչու չկարողացանք հաղթել «Լիոնին»: Պարտությունը դժվար է ընկալել, հատկապես` նրանց համար, ովքեր առաջին մրցաշրջանը չեն անցկացնում թիմի կազմում: Ակումբի երկրպագուների համար սա շատ ցավալի հարված է, և մենք նրանցից ներողություն պետք է խնդրենք: Շատ հավանական է, որ Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար դեռ չենք հասունացել»,- Կասիլյասի խոսքերը մեջբերել է championat.ru-ն:

 

11.03.2010, 13:23

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |