Կլիչկոն կմենամարտի ոչ թե Վալուևի, այլ Սոսնովսկու հետ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ալբերտ Սոսնովսկու պրոմոուտեր Քշիշտոֆ Զբարսկին այսօր լեհական ռադիոկայանին տված հարցազրույցում հաղորդել է, որ Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտի կազմակերպման վերաբերյալ բանակցությունները տևել են 10 օր և ավարտվել են լիակատար համաձայնությամբ: Պրոմոուտերը նաև մեկնաբանել է Նիկոլայ Վալուևի արտահայտություններն այն մասին, որ Կլիչկո-Սոսնովսկի մենամարտի ժամանակ երկրպագուներից ոմանք չեն հասցնի խմել իրենց մեկ շիշ գարեջուրը:
«Վալուևը չի կարողացել պայմանավորվել Կլիչկոյի հետ, ուստի ոչինչ չի կարող անել և ստիպված նվաստացնում է նրան, ով իրեն փոխարինել է»,- ասել է Զբարսկին: Նա վստահ է նաև, որ Գելզենկիրհենում կայանալիք այդ մենամարտը կդիտեն 61 հազար երկրպագուներ, ինչպես նաև միլիոնավոր հեռուստադիտողներ:
Ի դեպ, հոռետեսները պնդում են, որ Սոսնովսկին դժվար թե երբևէ լավ մարզավիճակում լինի: Զբարսկին պատասխանել է նաև նրանց` հանդես գալով հռետորական մի հարցով. «Իսկ մի՞թե մենք կարող էինք չբարձրացնել ձեռնոցը»: Այդ կերպ նա պատասխան է տվել է նաև այն տեսակետին, որ Սոսնովսկու համար առավել նպատակահարմար կլիներ հրաժարվել Կլիչկոյի առաջարկից:
11.03.2010, 15:48
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր