ARM   RUS   ENG

Լապորտա. «Բարսելոնը» հանցագործության հետ կապ չունի»

Իսպանական «Բարսելոնի» նախագահ Ժոան Լապորտան իր անձնական կայքում հերթական անգամ կարծիք է հայտնել մասնավորապես խոսքի ազատության վերաբերյալ: Այս մասին հաղորդում է sport.es-ը: Նա հայտարարել է նաև, որ «Բարսելոնը» ոչ մի կապ չունի քաղաքական հանցագործությունների հետ` ձգտելով հերքել տարածվող տարատեսակ լուրերը:

«Ակումբի ղեկավարի պաշտոնում աշխատանքն այսքան տարիների ընթացքում ինձ համար ամենևին էլ հեշտ չի եղել, սակայն «Բարսելոնը» երբեք հանցավոր գործունեության մասնակից չի եղել ոչ Կատալոնիայի կառավարության և ոչ էլ ընդդիմադիր ուժերի կողքին: Ընդհակառակը, հաճախ մեզ են փորձել խոչընդոտել»,- հայտարարել է Լապորտան:

 

11.03.2010, 12:55

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |