Լեոնարդո. «Սա շատ ծանր հանդիպում էր»
Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Լեոնարդոն չէր էլ կարող ենթադրել, որ իր թիմը 0:4 հաշվով պարտություն կկրի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում:
«Մենք ջախջախիչ պարտություն կրեցինք: «Մանչեսթեր Յունայթեդը» շատ լավ խաղաց, և դրան ավելացնելու բան չկա: Ուզում էինք գոլ խփել առաջին խաղակեսում` մրցակցի կյանքը բարդացնելու համար, սակայն չստացվեց: Մեզ համար սա շատ ծանր հանդիպում էր, եթե հաշվի առնենք նաև, որ մի շարք ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն: Սակայն պետք է ընդունել, որ մրցակիցը շատ ուժեղ էր, և թիմերն իրենց խաղամակարդակով տարբերն էին: Այժմ պետք է կարողանանք այնպես անել, որ պարտությունը չանդրադառնա ազգային առաջնությունում «Միլանի» ելույթների վրա»,- Լեոնարդոյի խոսքերը մեջբերել է իսպանական «Marca»-ն:
11.03.2010, 14:12
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր