Կլոդ Պյուել. «Իսկ մենք պետք է շարունակենք նույն ոգով»
Ֆրանսիական «Լիոնի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը «Ռեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով տոնած հաղթանակից հետո գովել է իր թիմին:
«Սա հսկայական մեծ նվաճում է, հատկապես եթե նկատի ունենանք, թե խաղը մեզ համար ինչպես սկսվեց: Առաջին կեսում մեզ հաջողվեց խուսափել լրացուցիչ անախորժություններից: Արագ գոլը «Ռեալին» վստահություն հաղորդեց և մեզ դրեց ծանր վիճակում: Ընդմիջմանը պարզվեց, որ խնդիրներն ավելանում են: Ստիպված էինք փոխարինել Ժան-Ալան Բումսոնգին և Ժան Մակունին: Լիսանդրոն նույնպես թեթևակի վնասվածք էր ստացել, սակայն կարողացավ մասնակցել ողջ հանդիպմանը:
Վճռորոշ դեր կատարեցին փոխարինման մտած ֆուտբոլիստները: Նրանք գերազանց աշխատանք կատարեցին: Լիովին փոխել էինք խաղային սխեման: Միրե Պյանիչն սկսեց գործել առջևում` Լիսանդրոյի կողքին: Այդ հանգամանքի շնորհիվ հարձակման գծի հզորությունն ավելացավ: Մրցակիցը դաշտի խորքից դինամիկ գրոհներ էր կազմակերպում, ինչը որոշ բարդություններ առաջացրեց: Մեզ մարզական բախտը ժպտաց նաև այն դրվագում, երբ գնդակը դիպավ դարպասաձողին:
Նկատելի էր, որ «Ռեալը», առաջին կեսում շատ ուժեր ծախսելով, կորցրել է թարմությունը: Բնականաբար, սկսեցինք ավելի ակտիվ խաղալ, և դա շուտով վերածվեց որակի: Երբ որոշեցինք ավելի լայն գործել, մրցակցին ստիպեցինք շատ ժամանակ ծախսել` գնդակին տիրելու համար, քանի որ այդ թիմը սովոր չէ խաղալ առանց գնդակի: Դատելով երկրորդ խաղակեսից` կարող եմ ասել, որ արժանի էինք` մտնելու քառորդ եզրափակիչ: «Լիոնը» նոր պատմություն է գրում և պետք է շարունակի նույն ոգով»:
11.03.2010, 15:40
Aysor.am
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
11:22 • 11/02, Այսօր լրացավ Մուբարաքի պաշտոնականկության 1 տարին
11:09 • 11/02, Կարմիր գինու օգտակարության մասին
11:06 • 11/02, Սաուդյան Արաբիայի թագավորը քննադատել է Մոսկվային և Պեկինին
11:05 • 11/02, Փակ են Սելիմի լեռնանցքը, Աղվերան-Չարենցավան և այլ ճանապարհներ
11:04 • 11/02, Այսօր և առաջիկա մի քանի օրերին` առանց տեղումների եղանակ
Գլխավոր