ARM   RUS   ENG

Ճ/Ո. Այսօրվանից ուժեղանում է կանգառների հանդեպ հսկողությունը

ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանն այսօր ասուլիսին անդրադարձավ Այրարատ կինոթատրոնի շրջակայքում խցանումների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին` նշելով, որ արդեն մեկ տարի 6 ամսից ավելի է այս հարցի մասին խոսում է:

«Նախկինում այդտեղ տեղադրված էր կանգառ, որն այսօր չկա, վարորդները դեռ կանգնում են` խցանումներ առաջացնելով: Երեկվանից սկսած այդտեղ հսկողությունն ենք ուժեղացրել»,- ասաց Օհանյանը:

Ճ/Ո պետը հիշեց նախկինում իր տված խոստումներից մեկը, որով մինչև մարտի վերջը Երևանում կանգառների հետ կապված հիմնական գործողությունները կատարված կլինեն, ապա նշեց, որ իր խոստման տերն է:

«Նժդեհի հրապարակում արդեն հարցը լուծել ենք: Կանգառներն էլ լրիվ չենք կարողացել մաքրել, սակայն կմաքրենք: Նախկին Շահումյանի` Մալաթիա տոնավաճառի տարածքում համապատասխան գծանշումների կարիք կա, որը նույնպես կանենք: Միանգամից չենք կարող, բայց այսօրվանից վարորդներն ու հետիոտները կտեսնեն, որ կանգառների հանդեպ հսկողությունն ուժեղացվել է»,- ներկայացրեց Օհանյանը:

Նա նաև Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ գնացող ճանապարհին պատահող վթարներից խոսեց` ասելով, որ դա շատ ծանր խաչմերուկ է, բայց այլընտրանք չկա:

«Քանի որ այդ պողոտան սպասարկում է ամենամեծ ազգանբանկչություն ունեցող երկու համայնքներին ու Կոտայքի մարզի տրանսպորտային միջոցները, դա այդպես էլ պետք է լինի: Մեր քաղաքի ճանապարհները սրանք են, մենք էլ պետք է համակերպվենք»,- հավելեց Մարգար Օհանյանը:
 

11.03.2010, 15:14

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |